Տուրիստական վիզա ԱՄՆ
Home » Տուրիստական վիզա ԱՄՆ
ԱՄՆ վիզա ստանալու դիմում ներկայացնելու համար պահանջվող քայլերը
Եթե պահանջվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ ճանապարհորդելու նպատակով դիմել վիզա ստանալու համար, ապա այդ գործընթացի համար պահանջվում են հետևյալ քայլերը՝
- Որոշեք Ամերիկայի Միացյալ Նահանգներ ճանապարհորդելու համար պահանջվող վիզայի տեսակը։ Վիզայի տեսակների մասին տեղեկություններ կարելի է գտնել հետևյալ հասցեով՝ https://travel.state.gov/content/travel/en/us-visas/visa-information-resources/all-visa-categories.html.
- Լրացրեք վիզա ստանալու դիմումի առցանց ձևը՝ DS-160. DS-160-ը ԱՄՆ Կառավարության առցանց ձևն է և կարող է միայն լրացվել հետևյալ հասցեում https://ceac.state.gov/CEAC։ Յուրաքանչյուր դիմումատու պետք է լրացնի այս ձևը նախքան այս վեբկայքում մյուս ծառայություններից օգտվելը
- Վերադարձեք այս վեբկայք և կատարեք դիմումի համար անհրաժեշտ հետևյալ քայլերը՝ Հյուպատոսական բաժնում հարցազրույցի համար պայմանավորվածություն ձեռք բերելու համար։
- Ստեղծեք օգտագործողի հաշիվ։
- Գրանցումն ավարտելու համար ավելացրեք դիմողի մասին տեղեկություններ։
- Մուտքագրեք DS-160 հաստատման համարը վիզա ստանալու համար դիմող յուրաքանչյուր դիմումատուի համար։
- Տրամադրեք հասցե կամ ընտրեք այն վայրը, որտեղ ցանկանում եք ստանալ հյուպատոսական բաժանմունքի կողմից ուղարկվող ձեր փաստաթղթերը։
- Վճարեք ոչ ներգաղթի վիզայի (MRV) դիմումի վճար(ներ)ը այն վճարման եղանակներից մեկի միջոցով, որը հասանելի է ձեր բնակության երկրում։ Վճարման հասանելի տարբերակների համար տե՛ս Վիզայի վճար բաժինը։
- Պայմանավորվածություն ձեռք բերեք Հյուպատոսական բաժնում հարցազրույցի համար։
- Մասնակցեք Հյուպատոսական բաժնում նշանակված հարցազրույցին։
- Խնդրում ենք հարցազրույցից հետո կատարել հյուպատոսական բաժնի կոնկրետ հրահանգները կամ այս կայքում ստուգել վիզայի կարգավիճակն ու առաքման տվյալները